September 2

Իմ մասին

Ես Արաքսյան եմ ծնվել եմ 2005 թ․ մայիսի 19-ին։ Փոքր հասակում շատ չարաճճի եմ եղել։ Ես ապրում եմ Արարատի մարզի Ոսկետափ գյուղում։ Ապրում եմ ծնողներիս, քրոջս ու եղբորս հետ։ Ավարտել եմ Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան հիմնական դպրոցը։ Հաճախել եմ պարի խմբակ և ունեմ երկու դիպլոմ։ Ազատ ժամանակ սիրում եմ զբաղվել նկարչությամբ և ապլիկացիայով։ Շատ եմ սիրում կենդանիներ՝ հատկապես շուն։ Ինքս ունեմ շուն, նրա անունը Ջեյք է։ Դեռ մեկ տարեկան է բայց շատ խելացի, խորամանկ ու մի քիչ էլ չարաճճի է։ Սիրում եմ նաև երաժշտություն լսել, հիմնականում լսում եմ փոփ։ 2020 թ․ ավարտել եմ IX-րդ դասարանը, և ծնողներիս խորհրդով ընդունվել եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր քոլեջ՝ նախադպրոցական բաժին։ Քոլեջն ինձ դուր եկավ, որովհետև այնտեղ բոլորը բարեհամբույր ու սիրալիր են։